Թունավորում, մահ և ինքնասպանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 10, 2010 11:29

Հայտնաբերվել է դիակ

Երեկ  ժամը 11.56-ին անձը չպարզված քաղաքացուց ահա­զանգ է ստաց­վել, որ Երեւանի Մարշալ Բաղրամյան 21/21 հասցեի բնա­կիչը չի արձա­գանքում հեռա­խո­սի եւ դռան զանգե­րին:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Ժամը 12.37-ին հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1920 թ. ծնված Սաթիկ Մեսրոպյանի դին:

Դեղորայքային թունավորում

Նույն օրը Երեւանի «1-03» ծառայությունից ստացված տեղեկու­թյան համաձայն` ժամը 14.09-ին դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վաղարշյան 15բ/24 հասցեի բնակչուհի, 1976 թ. ծնված Դ. Առաքելյանը:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Կարիճի խայթոց

Նույն օրը Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.10-ին կարիճի խայթոցից թունավորումով Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Բարոժ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Աֆո Օզմանյանը:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Կախվել է տանիքում

Նույն օրը, ժամը 18.30-ին Ստեփանավան քաղաքի Գ. Նժդեհի 3/35 հասցեի բնակիչ Ա. Մինասյանից ստացված ահազանգի համաձայն` իր պապը` նույն հասցեի բնակիչ, 72-ամյա Իգոր Մինասյանը, շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել, եւ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 18.31-ին դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Ժամը 20.10-ին փրկարարների կողմից Ի. Մինասյանի դին իջեցվել է եւ հանձնվել ոստիկանության աշխա­տակիցներին:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply