Իտալացի փրկարարները գտել են գազի պայթյունի տասնչորսերորդ զոհի մարմինը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 1, 2009 12:24
Իտալական Վիառեջիո քաղաքում հեղուկ գազով լի գլանատակառների պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի: Դեռ երեքշաբթի առավոտյան հաղորդվում էր տասը զոհվածի մասին, սակայն հետագայում երեք տուժած մահացել են հիվանդանոցում, իսկ 14-րդ զոհը գտնվել է շրջակայքի փլուզված շենքերի տեղում փրկարարական աշխատանքների ընթացքում: Դեպքի վայր է ժամանել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին որը հայտարարել է մոտակա շենքերի պարտադիր տարհանման մասին և խոստացել «հարյուր տոկոսով» վերականգնել վնասված շինությունները:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
