«Կտոր մը երկինք»-ի Թորիկը դարձել է կուսակցական

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 21, 2009 18:43

Դերասան Աշոտ Ադամյանը, որ հայտնի է «Կտոր մը երկինք» ֆիլմում Թորիկի դերակատարմամբ, որոշել է, ինչպես ինքն է ասում, դուրս գալ «անտարբերների կուսակցությունից»`անդամակցելով Հայ Ազգային Կոնգրեսին:

«Մենք ունենք մտավորականներ, բայց չունենք մտավորականություն: Ես ամբողջ կյանքս ընդդիմադիր եմ եղել, բայց չեմ անդամակցել ոչ մի կուսակցության,-ասում է Աշոտ Ադամյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ Երևանի քաղաքապետարանում մշակույթի վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել,- այսօր ամենամեծ կուսակցությունը անտարբերներինն է, դրա համար էլ «դուրս եմ եկել» այդ կուսակցությունից»:

«Անտարբերներ չկոչվելու համար պարտադիր չէ կուսակցական լինել»,-կարծում է Մշակույթի նախկին փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ով քաղաքապետի ընտրություններին հանդես է գալու որպես անկախ դիտորդ:

«Մտավորականը չպետք է հարի որևէ կուսակցության`կաղապարելով ստեղծագործական ազատությունը: Ընդամենը թող մեզ տան մեր ձայնի տերը լինելու իրավունքը»,-ասում է Խոդիկյանը:

Քաղաքական կյանքի զարգացումներին համընթաց արվեստագետները շարունակում են իրենց գործը. Խոդիկյանը դերասանուհի Կարինե Ջանջուղաջյանի համար մոնոդրամա է գրում, որը շուտով լույս կտեսնի, իսկ Աշոտ Ադամյանը մասնակցում է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» ներկայացմանը:

Դիտվել է 2296 անգամ:
Print Friendly

Leave a Reply