Կործանված ինքնաթիռի ուղևորներից փրկվել է մի երեխա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 1, 2009 12:22
Հունիսի 30-ի վաղ առավոտյան Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան կղզիների մոտ յեմենեկան ավիաընկերության կործանցված «Ա310-300» ինքնաթիռում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Ուղևորներից 66-ը` ֆրանսիայի, իսկ մնացածի մեծամասնությունը Կոմորյան կղզիների քաղաքացիներ էին: Այս պահի դրությամբ կործանման վայրում գտնված են ինքնաթիռի բեկորները և զոհվածների մի մասի մարմինները:
Գտնվել է նաև հրաշքով փրկված մի երեխա, որի ինքնության մասին կան հակասական տեղեկություններ. երեկ հաղորդվել էր հգնամյա տղայի, իսկ արդեն երեկոյան տասնչորսամյա աղջկա մասին:
Վթարի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան, թեև ենթադրվում է, որ դրանք կարող էին լինել եղանակային վատ պայմանները կամ ինքնաթիռի տեխնիկական անսարքությունները:
Lenta.ru
Լուսանկարը` aviationexplorer.com






Facebook
Tweet This
Email This Post
