Մեկ շաբաթում օձի խայթոցի 3 դեպք է գրանցվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2010 10:37

Հունիսի 8-ին օձի խայթոցի հետևանքով Մասիսի բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Մասիսի բնակիչ 7-ամյա Նարինե Բաղդասարյանը: Ստանալով անհրաժեշտ առաջին բուժօգնությունը` հիվանդը տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցի տոքսիկոլոգիական բաժանմունք: Երեխային հակագյուրզին չի կատարվել` ելնելով բժշկական ցուցումների բացակայությունից: Ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի բնակիչ 26-ամյա Սահակ Արզումանյանը հունիսի 6-ին օձի խայթոցի հետևանքով ընդունվել է Կապանի բժշկական կենտրոն: Հիվանդը ստացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:

Հունիսի 3-ին օձի խայթոցի ևս մի դեպք է արձանագրվել: Ստեփանակերտի բժշկական կենտրոն է ընդունվել Գեղարքունիքի մարզի Մարտունու բնակիչ 23-ամյա Սեյրան Հակոբյանը: Ստանալով անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին` հիվանդը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիական բաժանմունք: Հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply