Կայացել է կառավարման խորհրդի նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2010 20:33

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 16-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010 թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 25.046.945 ԱՄՆ դոլար։ Այն գրեթե ամբողջությամբ ուղղվելու է ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների իրականացմանը, մնացած մասը` մոնիթորինգին, գնահատմանն ու ծրագրի կառավարմանը և վերահսկողությանը։
Նիստում քննարկվել և հաստատվել է ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնման երկրորդ փաթեթի մրցույթի արդյունքների, պայմանագրի նախագծի և համայնքների կողմից երրորդ կարգի ջրանցքների կառուցման/վերականգնման աշխատանքների արժեքի 15 տոկոսի համաֆինանսավորման պահանջի մասին կառավարող համաձայնագրերում առկա դրույթների մասին հարցը։ Անդրադառնալով մրցույթների անցկացման պայմաններին` վարչապետը խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրել պրոցեդուրային ռիսկերի անթույլատրելիության վրա և հորդորել է իրականացնել ընթացակարգային պատշաճ վերահսկողություն։
Օրակարգի մյուս կետերով խորհրդի հավանությանն են արժանացել ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում առկա պահուստային ֆոնդերի ծախսման հնարավոր ուղղությունները, ինչպես նաև 6 մայր ջրանցքների վերականգնման առաջին փաթեթի պայմանագրի երկարաձգման և հնարավոր նոր ծավալների ավելացման հարցերը։ Հաստատվել է նաև 17 պոմպակայանների նախագծերի ուսումնասիրության պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը։ Խորհուրդը որոշել է ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում 6 մայր ջրանցքների նախագծման պայմանագրի շրջանակներում նախագծերում տեղ գտած թերությունների համար «Հայջրնախագիծ» ընկերությանը վճարման ենթակա գումարը նվազեցնել 15 տոկոսով։
Ի թիվս օրակարգային այլ հարցերի, Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկող կազմակերպության կողմից առաջարկվող պայմանագրի փոփոխության նախագիծը։
Քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կեղծիքի և կոռուպցիայի կանխման, բացահայտման և վերացման ծրագիրը` կառավարման խորհուրդը լիազորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին հաստատել կեղծիքի և կոռուպցիայի կանխման, բացահայտման և վերացման հանձնաժողովի կազմը։

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply