43 ճանապարհատրանսպորտային պատահար և 5 զոհ 7 օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2010 17:16

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-9  ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրված գողության 83 դեպքից բացահայտվել է 50-ը, մարմնական վնասվածք հասցնելու 78 դեպքից` 67-ը, կողոպուտի 5 դեպքից` 2-ը, խարդախության` 19 դեպքից` 17-ը, խուլիգանության 7 դեպքից` 6-ը, իսկ ավազակային հարձակման 5 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, խուլիգանության` 2, գողության` 13, խարդախության` 3, կողոպուտի և ավազակային հարձակման 1-ական դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 55-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply