ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 9, 2010 17:16

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոս` մասնակցելու Լիմասոլում գումարվող խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը` “Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում” թեմայով:
Լիմասոլում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Պեր Վեստերբերգի եւ մյուս խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply