Դասընթացներ անցած շահառունները կմասնակցեն հայտարարված դրամաշնորհային մրցույթին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2010 16:29

“Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում “People in Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից մեկ ամիս շարունակ, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ծրագրի թիրախ` Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում տարածվել են հայտարարություններ Հայաստան վերադարձածների համար բիզնես դասընթացների և դրամաշնորհային մրցույթի մասին:

Ինչպես հայտնեում են “People in Need” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի “Փոքր դրամաշնորհների տրամադրման” (ՓԴՏ) բաժնի կողմից կազմակերպված երկօրյա բիզնես դասընթացներին մասնակցել են հինգ թիրախ տարածաշրջաններում գործող միգրացիոն տեղեկատվական կենտրոններում գրանցված 45 շահառուններ:

“Բիզնես դասընթացներին մասնակցած բոլոր մասնակիցները եղել են Հայաստան հետ վերադարձածներ, ովքեր ընդգրկվելով ծրագրում ցանկություն էին հայտնել բասնակցել բիզնես դասընթացներին, որից հետո մասնակցելու “Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում հայտարարված բիզնես դրամաշնորհների մրցույթին”,- ասում է ՓԴՏ բաժնի համակարգող Վաղինակ Վարդանյանը:

Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև, որ բիզնես- դասընթացներն անցկացվել են համաձայն ուսումնական պլանի (առաջադրանքի ժամանակացույցի), ինտերակտիվ մեթոդներով, որի շնորհիվ հնարավոր է եղել մասնակիցներին տալ բիզնես սկսելու քայլերի, հարկային օրենսդրության և այլ հարակից կոնցեպցիաների և երևույթների վերաբերյալ նախնական գիտելիքներ:

Բիզնես դասընթացները վարել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության փորձագետ Քնարիկ Մալխասյանը:

“Դասընթացի ավարտին մասնակիցների ստացած գիտելիքները ստուգելու նպատակով նրանք լրացրել են ուսումնական ծրագրի շրջանակներում կազմած ավարտական թեստային առաջադրանք”,- ասում է Վ. Վարդանյանը և հավելում, որ դասընթացներն անցած ծրագրի շահառուները հունիս ամսվա ընթացքում մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնների աջակցությամբ կամբողջականացնեն և ծրագրի երևանյան գրասենյակ կներկայացնեն իրենց բիզնես-նախագծերը, որոնք մասնագիտական վերլուծությունից հետո կներկայացվեն գնահատող հանձնաժողովի քննարկմանը և կստանան ֆինանսավորում:

Դիտվել է 2047 անգամ:
Print Friendly

Leave a Reply