Մայքլ Ջեքսոնի երկրպագուները ինքնասպանություն են գործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 1, 2009 12:18

michael-jackson11Մայքլ Ջեքսոնի 12 երկրպագուներ ինքնասպան են եղել, երբ լսել են իրենց կուռքի մահվան լուրը. այս մասին հաղորդել է Ջեքսոնի խոշորագույն օն-լայն ֆան-ակումբներից մեկի ղեկավար Գարի Թեյլորը:

Թեյլորն ասել է` Ջեքսոնը չէր ուզենա, որ իր երկրպագուներն ինքնասպանություն գործեին: Թեյլորը նաև մտավախություն է հայտնել, որ փոփ արքայի հուղարկավորությունից հետո հնարավոր է ինքնասպանությունների թիվն ավելանա· «Երբ մարդիկ հասկանան, որ Ջեքսոնն այլևս երբեք չի վերադառնա, ավելի խորը դեպրեսիայի մեջ կընկնեն»:

Մայքլի ընկերներից Ջեսսի Ջեքսոնը, ինչպես հաղորդում է www.gigwise.com կայքը, ևս անհանգստություն է հայտնել Մայքլի հավատարիմ երկրպագուների հոգեվիճակի մասին և կոչ արել նրանց համախմբվել, ոչ թե հրաժարվել կյանքից:

Ուկրաինայի Զապորոժյան շրջանային խորհրդի պատգամավորներն էլ դիմել են Գերագույն Ռադա` առաջարկելով Տոմսկի շրջանի Օկտյաբրսկ գյուղն անվանակոչել Մայքլ Ջեքսոնի անունով: http://lenta.ru կայքը հաղորդում է, որ պատգամավորներն այս հարցը կքննարկեն առաջիկա նստաշրջանին:

jeksonՋեքսոնի մահվանից հետո նրա երգերը նորից գլխավորում են հիթ-շքերթների 1-ին հորիզոնականները, իսկ նրա մենեջերները խոստացել են հրապարակել Ջեքսոնի ձայնագրած, սակայն մինչ այս անհայտ մոտ 100 երգեր:

Ջեքսոնը մահացել է հունիսի 25-ին, ըստ նախնական լուրի` սրտի տագնապից: Բայց իրականում մահվան պատճառները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել: Լուրեր կան, որ նա մահացել է ցավազրկող դեղամիջոցի ներարկումից: Աստղի հուղարկավորության օրը դեռ որոշված չէ:

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply