Առայժմ` մեկ մեդալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 9, 2010 14:59

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն իր համար առնվազն ապահովել է բրոնզե մեկ մեդալ: Այս ստուգատեսի մեկնարկից առաջ հազիվ թե  որևէ մեկը հույսեր կապեր 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանի հետ: Բայց ահա, մեր մարզիկն իրեն լավ դրսևորեց քառորդ եզրափակչի հանդիպումում: Նրա մրցակիցը լատվիացի Նիկոլայ Գրիզունինն էր: Արձանագրվեց 3:3 հաշիվը: Սակայն մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց մեր երկրի ներկայացուցչին: Իսկ դա նշանակում է, որ Խաչատրյանն իր համար առնվազն ապահովել է բրոնզե մեդալ: 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը պարտվեց ամգլիացի Հալիդ Յաֆային` 1:9։ 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը հավասար մրցամարտ անցկացրեց իռլանդացի Տայրոն Մքկալախի հետ, սակայն դարձյալ ռինգից հեռացավ պարտված: Հանդիսական դարձավ նաև 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Նա  9:11 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Նիկոլայ Վեսելովին: Հավելենք, որ իր համար արդեն առնվազն բրոնզե մեդալն ապահովել է Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Միշա Ալոյանը (51 կգ): Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա քառորդ եզրափակչում վստահորեն առավելության հասավ թուրք Սելչուկ Էքերի նկատմամբ` 11:2:

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply