Մոուրինյոյին կփոխարինի Բենիտեսը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հունիսի 9, 2010 14:41
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանում կգլխավորի Ռաֆայել Բենիտեսը, որը նախկինում մարզում էր անգլիական «Լիվերպուլը»: Վերջինս Բենիտեսի ղեկավարությամբ Անգլիայի առաջնությունում զբաղեցրել էր 7-րդ տեղը: Իսկ նորության մասին հրապարակավ հայտնել է «Ինտեր» ակումբի նախագահ Մասիմո Մորատին: Իտալական ակումբն առանց մարզչի էր մնացել այն բանից հետո, երբ ժոզե Մոուրինյոն ցանկություն էր հայտնել ստանձնելու Մադրիդի «Ռեալի» ղեկը:
Դիտվել է 1482 անգամ:





Facebook
Tweet This