Սեվակը ետ մնաց կես «քայլով»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հունիսի 9, 2010 14:37

Բրազիլիայում բնակվող միջազգային վարպետ Սևակ Մխիթարյանը  հաջող  խաղաց այդ երկրի Աբերտո դո Բրազիլ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Ուժերն էր չափում 104 մարզիկ: Սևակը, 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, գրավեց 4-րդ տեղը: Նա միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյից:

Դիտվել է 1495 անգամ:

Leave a Reply