Հաստատվել է հիմնադրամի նոր կանոնադրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2010 13:58

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նիստում արված առաջարկություններին համապատասխան խորհուրդը քննարկել և հաստատել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` նոր խմբագրմամբ։ Հիմնադրամը վերանվանվել է «Հայաստան երիտասարդական հիմնադրամ»։

Օրակարգի մեկ այլ հարցով հիմնադրամի խորհրդի համակարգող է նշանակվել Կարեն Ավագյանը։

Ի թիվս նիստում քննարկված այլ հարցերի, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել հիմնադրամի 2010 թվականի գործունեության ծրագիրը, բյուջեն, ինչպես նաև հաստիքացուցակը։

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply