Գրիգորի Կարասինն ու Ֆիլիպ Գորդոնը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2010 13:21

Ժնևում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջը, քննարկման հիմնական թեման եղել է Վրաստանում դրությունը:

Կողմերը նաև քննարկել են ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների շուրջ իրավիճակը, Կենտրոնական Ասիայում ու Աֆղանստանում դրությունը:

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply