Լեհաստանում սկսելու են ամորձատել մանկապիղծներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | June 9, 2010 13:22
Այսուհետ Լեհաստանում մանկապիխծներին ու բռնարարք կատարողներին կենթարկեն քիմիական ամորձատման ,համապատասխան օրենքը ուժ մեջ է մտել ,հաղորդում է ВВС–ին:
Մինչև որոշումը ի կատար ածելը դատավորները պետք է հաշվի առնեն հոգեբանների կարծիքը: Ըստ օրենքի ամորձատումը կիրականցվի բանտային ժամկետը լրանալուց հետո:
Քիմիական ամորձատման իմաստը կայանում է նրանում,որ տղամարդուն ներարկում են հատուկ նյութ`տեստոստերոնի տեսակի,որը արգելափակում էտղամարդկային հորմոնը,վերացնում սեքսուալ ցանկությունը:
Քիմիական ամորձատման օրենքի կիրառումը առաջարկել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 2008թ.-ին աղմկահարույց մի շարք դեպքերից հետո,որոնցից ամենահայտնին Սեդլց քաղաքի 45-ամյա բռնացողի դեպքն էր,որը 6 տարի աղջկան պահում էր մեկուսացման մեջ և պարբերաբար ենթարկում նրան սեռական ոտնձգության:Ռուսաստանում մանկապիղծների աղմկալից գործողությունների հետ կապված անընհատ հնչում են առաջարկներ ամորձատումը կիրառել մանկապիղծների նկատմամբ:2009թ. սեպտեմբերին օրինագիծը քիմիական ամորձատում կիրառելու մասին մտավ ՌՖ Պետդումա:Դրա հեղինակը “Արդար Ռուսաստան”խմբակցության անդամ Անտոն Բելյակովն էր:
Փաստաթուղթը նախատեսում էր քիմիական ամորձատում բռնաբարության,սեքսուալ բռնարարքների ,մինչև 14տարեկան երեխաների նկատմամբ, ինչպես նաև սեռական հարաբերությունների և այլասերման գործողություններ մինչև 12տարեկան երեխաների հետ:Ամորձատումը կարող է փոխարինվել միայն ցմահ ազատազրկմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
