ԱՄՆ պետական պարտքը 2015 թվականին կհասնի 19.6 տրիլիոն դոլլարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2010 12:57

ԱՄՆ պետական պարտքը մինչև տարեվերջ կաճի մինչև 13.6 տրիլիոն դոլլարի և 2015-ին կհասնի համարյա 19.6 տրիլիոն դոլլարի. ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Կոնգրեսին ներկայացված զեկույցում. հաղորդում է Reuters-ը: Պետական պարտքի աճը երկրի ՀՆԱ-ի հարաբերությամբ կաճի 93 տոկոսից (այս տարի) մինչև 102 տոկոսի` 2015 թվականին:

«Նախագահի տնտեսական հարցերով խորհրդականներն ասում են, որ ՀՆԱ-ի 1 տոկոս աճը ենթադրում է 1 միլիոն աշխատատեղ, և այդ տոկոսը, փորձագետների կարծիքով, կորում է մեր տնտեսության ծանր պարտքի բեռի պատճառով»,-ասում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դեյվ Քեմփը` հրապարակելով զեկույցը:

ԱՄՆ պետական պարտքը աճում է վերջին տնտեսական ճգնաժամի, Աֆղանստանում և Իրաքում պատերազմների և տնտեսական շահագրգռության միջոցների պատճառով:

Մինչև 2015 թվականը, մաքուր պետական պարտքը կաճի մինչև 14 տրիլիոն դոլլարի, այսինքն մինչև 73 տոկոս ՀՆԱ-ի. ասվում է ֆինանսների նախարարության զեկույցում:

Դիտվել է 2129 անգամ:
Print Friendly

Leave a Reply