Վարշավան ջրի տակ անցնելու վտանգի տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2010 12:26

Լեհաստանի մայրաքաղաքը ջրի տակ անցնելու վտանգի տակ է: Ափերից դուրս է եկել Վիսլա գետը ջարդելով պատնեշները:

Ոտքի են կանգնեցվել համարյա բոլոր փրկարարներն ու ոստիկանները:Նրանց օգնում են զինվորականները,նույնիսկ բանտարկյալները:

Աշխատում են անընդմեջ,ամրացնում են պատերը,քարշ են տալիս ավազով պարկերը,բայց գետի մակարդակը ժամ առ ժամ բարձրանում է:Իշխանությունը հիմա որոշում է տեղափոխել բնակչությանը,հաղորդում է «Ռոսիա 24»-ը.

Սելավը կենտրոնական Լեհաստանում շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Ջրի տակ են անցել տասնյակ քաղաքներ,Վարշավայի շրջակայքը: Ավելի քան 20 մարդ է զոհվել:

Մայիսին ջրհեղեղի պատճառով Լեհաստանում մահացան ավելի քան 20հոգի: Հազարավոր բնակիչներ լքեցին իրենց տները: Աղետի վնասը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ:

Եվրոպան ցնցվում է եղանակային կատակլիզմներով:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply