Հրդեհներ Լոռիում և Երևանում, ավտոպատահար Գեղարքունիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2010 11:00

Այրվել է տուն

Հունիսի 8-ին, ժամը 06.00-ին ահա­­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ճոճկան գյուղում:

Ժամը 06.01-ին դեպքի վայր է մեկնել Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.00-ին, մարվել` ժամը 10.00-ին:

Ամբողջությամբ այրվել են Ն.Գալստյանին պատկանող` 60 քմ մակերեսով երկհարկանի տունը, եւ հարակից տան (տանտեր` Վ. Գալստյա­­ն) տանիքը` 8 քմ մակերեսով:

Այրվել են խոտածածկ տարածքներ

Հունիսի 8-ի, ժամը 15.00-ից մինչեւ հունիսի 9-ի, ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում բազում ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի մի շարք հասցեներին հարակից խոտածածկ տարածքներում բռնկված  հրդեհների մասին: Մասնավորապես` Արզումանյան 4 հասցեին հարակից տարածքում այրվել է 500 քմ մակերեսով խոտ եւ թփուտ, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրին հարակից տարածքում` 300, Հրազդանի կիրճում` 700, Ծովակալ Իսակովի 25 եւ 29 հասցեներին հարակից տարածքներում, համապատասխանաբար` 1200 եւ 500, Ռ. Մելիքյան 1 հասցեում գտնվող «Սբ. Աստվածածին» եկեղեցուն հարակից այգում` 800, Սարի Թաղի թիվ 47 դպրոցին հարակից տարածքում` 500 քմ մակերեսներով խոտեր:

Հունիսի 8-ին, ժամը 20.25-ին նմանատիպ ահազանգ է ստացվել նաեւ Արմավիրի մարզից. Էջմիածին քաղաքի «Սբ. Հռիփսիմե» եկեղեցուն հարակից խոտածածկ տարածքում արվել է 1000 քմ մակերեսով խոտ:

Դեպքերի վայեր է մեկնել համապատասխանաբար մեկական` ընդհանուր թվով ութ մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Մեքենաները թաղվել են ավազուտներում

Հունիսի 8-ին, ժամը 18.58-ին ահա­զանգ է ստաց­վել, որ երկու մեքենա են թաղվել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասին հարակից լճափնյա տարածքի ավազուտներում, եւ անհրաժեշտ է փրկա­րարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով ավազուտներից դուրս են բերվել Ի. Աղեկյա­նին պատկանող «ՈւԱԶ-469» մակնիշի 31 ԼՕ 201 եւ Ծ. Խաչատրյանին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 29 ԼՏ 343 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply