Թուրք-պաղեստինյան կոմիտե է ստեղծվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2010 23:06

Թուրքիայի եւ Պաղեստինի ԱԳՆ ղեկավարների միջեւ Ստամբուլում ստորագրված արձանագրությամբ նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների նախագահությամբ համատեղ կոմիտե ստեղծել, որը կոչված է համակարգելու Պաղեստինում պետական շինարարությանը Թուրքիայի բազմակողմանի օժանդակությունը: Այդ մասին  հաղորդում է  թուրքական «Դունյա» թերթը:

Արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կոմիտեի նիստերը պետք է գումարվեն նվազագույնը տարեկան մեկ անգամ: Նոր կազմակերպության գործունեության ոլորտը կդառնա պաղեստինյան արհեստավարժ դիվանագետների պատրաստումը, փոխադարձ կապիտալ ներդրումները` գյուղատնտեսության եւ ջրամատակարարման բնագավառներում, էկոնոմիկայի տարբեր բնագավառներում պաղեստինցի մասնագետների պատրաստումը, մշակույթի, կրթության, առողջապահության, գիտության եւ այլ բնագավառներում համագործակցությունը: Նախատեսվում է բարձրացնել թուրքական ԲՈւՀ-երում պաղեստինցի ուսանողների թոշակը: Կոմիտեն ստեղծվում է անսահմանափակ ժամկետով:

Դիտվել է 1631 անգամ:
Print Friendly

Leave a Reply