Երկրին է մոտենում հսկայական կոմետան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2010 21:37

Հսկայական արագությամբ մեր մոլորակին է մոտենում C/2009 R1 կոմետան,որը հայտնաբերվել է 2009թ.:Հունիսի կեսերին հյուսիսային կիսագնդի բնակիչները կարող են տեսնել տիեզերական մարմինը անզեն աչքով:

Հիմա էլ կոմետան կարելի է տեսնել հեռադիտակով արշալույսից առաջ երկրակամարի հյուսիս –արևելյան մասում,Պերսեոսի համաստեղությունում:

Հունիսի 15-ին նա ամենակարճ հեռավորության վրա կլինի Երկրին:

Երկնային մարմնի գլխի չափերը գերազանցում է Յուպիտերի տրամագիծը,նա իրենից ներկայացնում է ամպ` կոմետայի կանաչ ընդերքի շուրջը:Նրա երկարությունը  մոտ միլիոն կիլոմետր է:

Իրկուտսկի աստղագետ ,Կելդիշի անվան Կիրառական մեխանիկայի ինստիտուտի աշխատակից Լեոնիդ Ելենինը ասում է,որ կոմետան կարելի է տեսնել Ռուսաստանի տարածքի մեծ մասից:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply