ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթում Հայաստանից ներկայացված գրքերն արժանացել են 3 դիպլոմի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 8, 2010 20:51

Մոսկվայում հունիսի 2-5-ն անցկացված ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթում Հայաստանից ներկայացված երեք գրքեր արժանացել են դիպլոմների: Ինչպես  տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը, «Արվեստի գիրք» անվանակարգում առաջին կարգի դիպլոմի է արժանացել «Տիգրան Մեծ» հրատարակչության «Այվազովսկի» ալբոմը:

«Գիտություն եւ կյանք» անվանակարգում երկրորդ կարգի դիպլոմը տրվել է «Զանգակ-97» հրատարակչության կողմից տպագրված «Հայ արվեստի պատմություն» գրքի հեղինակներին, իսկ «Տպագրված է ԱՊՀ-ում» անվանակարգի երրորդ կարգի դիպլոմին արժանացել է «Փրինթինֆո» եւ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունների կողմից հրատարակված «Կոմիտաս վարդապետ» գիրքը: Դիպլոմները հասցեատերերին կհանձնվեն սեպտեմբերին կայանալիք Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply