Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահության քննարկման առարկա էին դարձել Հայաստանում հայոց լեզվի և ազգային երաժշտության շուրջ պրոբլեմները:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2010 19:57

Ինչպես հայտնեց ԵՀՄՖ-ի մամլո քարտուղար Սերգեյ Բարսեղյանը, նախագահությունը ողջունում է հայ մտավորականության կողմից օտարալեզու դպրոցների բացման դեմ ծավալված պայքարը: ԵՀՄՖ-ը չի ընկալում մայրենի լեզվի նկատմամբ այսօրվա արհամարական վերաբերմունքը Հայաստանում: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության անհրաժեշտ է հետևել պաշտոնական և քաղաքական ներկայացուցիչների բանավոր խոսքին, ինչպես նաև բոլոր հեռուստատեսությունների, հատկապես հանրայինի եթերից հնչող խոսքի մշակույթի բավարար մակարդակ ապահովելու խնդրին: Նույնիսկ հանրային հեռուստատեսության եթերում կարելի է լսել ՀՀ իշխանությունների ամենաբարձր մակարդակ ներկայացնող անձանց մոտ ժարգոնով և նույնիսկ ՙէ՚ օժանդակ բայի փոխարեն ՙա՚ -ի օգտագործումը, որը անհասկանալի ու անթույլատրելի է: Այնուհետը ոչ միայն ադրբեջանական այլև թուրքական մամուլում և նույնիսկ բարձր  քաղաքական մակարդակների վրա հնչում է կարծիք, նույնիսկ ծաղր հայերի կողմից իրենց երաժշտության կրկնօրինակման և պլագիատի մասին: Սա խայտառակություն է երկու առումով.
պղծվում է այն բարձր  երաժշտության հիմքը, որը թողել է սերունդներին հանճարեղ Կոմիտասը` մի երգահան, որի նմանը ունենալ կերազեր ցանկացած այլ ազգ
իսկապես կրկնօրինակվում են հարևանների այդ անճաշակ, նույնիսկ այլանդակ երաժշտությունները` հայերեն միօրինակ ու տափակ տեքստերով ուղեկցվող, և սա հրամցվում է ժողովրդին` վերջնականորեն փչացնելով ճաշակը:

ԵՀՄՖ-ի նախագահությունը հրավիրում է հայ մտավորականության ուշադրությունն այս փաստերի վրա` առաջարկելով օտարալեզու դպրոցների դեմ պայքարի շարունակություն որպես մարտահրավեր նետել նաև վերոհիշյալ արատներին:

Դիտվել է 1806 անգամ:
Print Friendly

Leave a Reply