Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը խոսել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային իրավիճակի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2010 17:54

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը քննարկել են տնտեսական համագործակցության և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ հարցեր. Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, խոսել մեր ընթացիկ հարցերի, տնտեսական և սոցիալական հարաբերությունների մասին: Գիտեմ, որ Դուք, միգուցե, կշոշափեք տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հարցեր»,-ասաց Պուտինը Ալիևի հետ հանդիպման սկզբին:

Պուտինը նշեց, որ ռուսական և ադրբեջանական կողմերը ձգտում են օգտագործել յուրաքանչյուր հանդիպում` երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված լրացուցիչ քայլեր անելու համար:

Իր հերթին, Ալիևը նշեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը արդյունավետորեն համագործակցում են բոլոր ուղղություններով, և համագործակցության բոլոր բնագավառներում առաջընթաց է նկատվում:

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply