Սպանել է, ապա ինքնակամ ոստիկանություն ներկայացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2010 17:34

Երեկ  ժամը 08.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքից Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում սպանություն է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Գառնի-Գողթ ճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող Գառնիի ՀԷԿ-ին հարակից հանդամասում հայտնաբերել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչուհի, 1966 թ. ծնված Աղավնի Թումանյանի դիակը` հրազենային վնասվածքների հետքերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Գարիկ Բաբայանը:

Նույն օրը, ժամը 09.30-ին Բաբայանը մեղայականով ներկայացել է Արտաշատի բաժին և հայտնել, որ գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրացանից կրակել և սպանել է Աղավնի Թումանյանին:

Գ. Բաբայանը ներկայացվել է Կոտայքի բաժին:

Հանցագործության գործիքը` 1964 թ. արտադրության «ՏՕԶ-Բ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանը Կոտայքի բաժնի ծառայողների կողմից առգրավվել է:

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը՝ կատարվում է քննություն:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply