Ախալցխայի Երևման Սուրբ Խաչ եկեղեցու գոյությունը վտանգված է
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | June 8, 2010 17:02Մարտ ամսվա վերջում Ախալցխայի հայ համայնքը լուրեր էր տարածել, որ վրաց իշպանությունները քանդում են Ռաբաթ հին թաղամասում գտնվող հայկական կաթողիկե Սուրբ Երևման կիսաքանդ եկեղեցին:
Խնդիրը տեղում պարզելու ու հետազոտական աշխատանքներ կատարելու համար Ախալցխա էր մեկնել ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, որը հաստատել է Ախալցխայի հայության մտահոգությունները:
«Տեղում կատարված հետազոտությունները բացահայտեցին, որ հողաշինական աշխատանքների արդյուքնում ի հայտ եկած հայատառ նոր արձանագրություններ կան,- օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սիմոնյանը,- խորանի արևելյան պատի մեջ շարված էին 4 խաչքարեր, որոնցից երեքն ունեին հայերեն արաձանագրություններ: Իսկ կարևորն այն խաչքարն էր, որի վրա գրված էր1366թ.»:
Սիմոնյանն ասաց, որ դա փաստացի ապացույց է, որ այդ տարածքում բնակվել են հայեր՝14 դարից ի վեր: «Այսինքն այն մտացածին տեսակետը, որ Ախալցխայի շրջանը հայաբնակ չի եղել և հետո են հաստատվել հայկական էթնիկ տարրեր, չի համապատասխանում իրականությանը,- ասաց նա,- այդտեղ եղել է շատ մեծ ու հզոր հայկական համայնք, որը իր հետևից թողել է բազմաթիվ՝13-15 դարի խաչքարեր, հայկական արձանագրություններով»:
Ըստ ավանդույթի՝ եկեղեցին գոյություն ունի 7-րդ դարից: Սիմոնյանն ասաց, որ դա ապացուցող փաստ չկա և այն պետք է հաստատվի միայն պեղումների արդյունքում:
«Սակայն եկեղեցու 13-դարի գոյությունն այլևս կասկածի տեղիք չի կարող տալ,- ասաց փորձագետը,- դա նաև փարատում է այն կասկածները, որ հուշարձանը կարող էր պատկանել կաթոլիկ եկեղեցուն»:
Հայ կաթոլիկները, լինելով նոր համայնք, 17-18-րդ դարից հետո տիրապետեցին եկեղեցիների: Այդ եկեղեցիներից մեկն էլ հենց Ռաբաթ թաղամասի բարձրադիր մասում գտնվող Երևման Սուրբ Խաչ եկեղեցին է: Այս եկեղեցին չի գործել:
Սիմոնյանն ասում է, որ Ախալցխայում, որ եղել է հայ կաթոլիկ համայքնի կենտրոնը 18-19 դարից սկսած, կաթոլիկությունը մուտք է գործլ 17-րդ դարից սկսած. «այսինքն որոշակի է, որ եկեղեցին պատկանել է հայ առաքելական եկեղեցուն և միայն ավելի ուշ, երբ Ախալցխան դառնում է հայ կաթոլիկների կենտրոն, այս եկեղեցին վեր է ածվում կաթոլիկների հավատքի տան»:
Սիմոնյանը միաժամանակ հերքեց տարածված այն տեղեկությունը, որ հուշարձանը քանդում են: «Պարզապես այնտեղ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որոնց վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություններ չունենք,- ասաց նա,- Մաքրվել էր կենտրոնագմբեթ հատակագծով եկեղեցու ներսը, խորանը, ավանդատները և արևելյան պատն արտաքուստ մաքրված էին, քարերը մի տեղ էին հավաքված, հողը` մի տեղ: Բայց դա արվել էր ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, և եվրոպական ու միջազգային պեղումների չափանիշների ոչ համապատասխան»:
Փորձագետն ասաց, թե միանշանակ է, որ երբեք չի կարելի թույլ տալ, որպեսզի Երևման Սուրբ Խաչը դառնա վրաց կաթոլիկների հավատքի կենտրոն: «Դա հիմք կհանդիսանա, որպեսզի այն ամենը, ինչ հայկական է կարճ ժամանակում աղճատվի ու ոչնչացվի,- ասաց նա,- հիմա արդեն, հատկապես հողային աշխատանքներինց հետո, երբ մշակութային շերտը գոյություն չունի, վտանգված է եկեղեցու հիմքերը, և եթե վերականգնման աշխատանքներ չլիեն, ապա այն մոտ է կործանմանը»:
Սիմոնյանն ասաց, որ հետազոտության արդյունքները զեկուցել է իր վերադասին և խնդրի լուծումը տեսնում է վրաց իշպանությունների միջամտությանը կոչ անելով, որպեսզի տեղի և հայ մասնագետների ջանքներով վերականգնվի եկեղեցին. «Իսկ նրա պատկանելության հարցը պետք է լուծեն մեր հոգևոր հայրերը»:
Մշակույթի նախարարության լրատվական բաժնից «Անկախին» ասացին, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցին Վրաստանի իշխանությունները 99 տարով փոխանցել են Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն:
« Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցին պարտավորվել է վերականգնել Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին ու բարեկարգել տարածքը, իսկ վերականգնման աշխատանքներին կմասնակցեն հայ մասնագետները,- ասացին լրատվական բաժնից,- Վերականգնումը կատարվելու է եկեղեցու նախնական տեսքին համապատասխան և պարունակելու է բոլոր այն դետալները, որը հարիր է ճարտարապետական հուշարձանին»:
Միաժամանակ նախարարությայն մամլո խոսնակը չկարողացավ ասել, թե կոնկրետ երբ են սկսվելու վերականգնման աշխատանքները:
Երևման Սուրբ Խաչ եկեղեցու մասին նոր սկսվող խոսակցությունների ժամանակ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասել էր, որ դա վրացական կողմի իրականացրած քաղաքականության հերթական «զոհն է», որոնք նորոգության անվան տակ յուրացնում են հայկական եկեղեցիներն ու ոչնչացնում հուշարձանները:







Facebook
Tweet This
Email This Post
