Եվրոտարածքը կհամալրվի Էստոնիայով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2010 17:53Որոշ վերլուծաբաններ գուժում են ճգնաժամի պատճառով եվրո զոնայի քանդվելու մասին:Այնուհանդերձ եվրոտարածքր նախատեսվում է ընդլայնել`ընտանիքում ավելացումներ կլինեն հաջորդ տարի:
Եվրոպայի ֆինանսների նախարարները պաշտպանեցին Էստոնիայի մուտքը եվրոտարածք,հաշվի չառնելով Եվրոպական ԿԲ-ի նախազգուշացումները,որ այդ պետության համար դժվար կլինի արժեզրկումը հսկողության տակ պահել:
“Էստոնիան կդառնա եվրոտարածք ի 17-րդ անդամը ` հունվարի 1,2011 ”,- լրագրողներին հայտարարեց Լյուքսենբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը , երկուշաբթի երեկոյան Լյուքսենբուրգում Եվրոպայի ֆինանսների նախարարների հանդիպումից հետո:
Էստոնիայի մասին որոշումը ,որը Եվրոմիություն է ընդունվել 2004թ.,ցույց է տալիս,որ ԵՄ-ը թույլ չի տա ճգնաժամին խանգարել եվրոտարածքի արտարժույթային հատվածի ընդլայնումի դեպի արևելք:
Էստոնիայի քաղաքական սատարումը եվրոտարածք մտնելու տեղի է ունենում ԵԿԲ-ի անհանգստության ֆոնի ներքո: Այսինքն այդ երկրում արժեզրկումը առաջիկա տարիներին կարող է թռչել,քանի որ էստոնիայի տնտեսական աճը ավելի բարձր է քան միջինը եվրոտարածքում: Նոր երկրի մուտքը եվրոտարածք կընդունվի արդեն այդ տարածքում գտնվող 16 երկրների կառավարությունների կողմից հունիսի17-ին,ԵԿԲ-ը կատարում է միայն խորհրդատվական դեր: Իսկ ֆինանսների նախարարների որոշումը հուլիսի 13-ին:
Համախառն ներքին արդյունքի 14մլրդ եվրո/$17մլրդ/ ծավալով Էստոնիան կլինի վերջից երկրորդը ,Մալթայից առաջ:
2008-ին արժեզրկումը Էստոնիայում հասավ 10,6%-ի`ԵՄ երկրներում իր մեծությամբ չորրորդը :Նույն ժամանակ 12ամիսների րնթացքում մինչև 2010թ.մարտ ը, եվրոտարածք մուտք գործելու փորձնական շրջանում նկատվեց 0,7%արժևորում,չնայած եվրոտարածք մուտքի շեմը 1% արժեզրկումն է:
Այս ընթացքում Էստոնիան եվրոտարածք մուտք գործելու համար կանցնի նոր տնտեսական տեստեր `պարտքերի ծավալները,արտարժույթի կայունություն և այլն…
Էստոնիայի մուտքից հետո եվրոտարածք մի քանի տարի դադար կլինի :Լիտվան ու Լատվիան ձգտում են մտնել եվրոտարածք 2014թ.-ին: Լեհաստանն ու Չեխիան չեն ճշտել իրենց հնարավոր ճամկետները եվրոտարածք:
եվրոտարածքում հիմա մտնում են 16 երկրներ` Բելգիա,Գերմանիա,Իռլանդիա,Հունաստան ,Իսպանիա,Ֆրանսիա,Իտալիա,Կիպրոս,Լյուքսենբուրգ,Մալթա,Նիդերլանդներ,Ավստրիա,Պորտուգալիա,Սլովենիա,Սլովակիա,Ֆինլյանդիա:






Facebook
Tweet This
Email This Post
