Իլհամ Ալիևը դատապարտում է Իսրայելին և հայտնում Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2010 16:48

«Մենք դատապարտում ենք Իսրայելի կործանարար հարձակումը Գազայի հատված օգնություն տեղափոխող թուրքական նավի վրա և հայտնում ենք մեր աջակցությունը Թուրքիային»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ասիայում փոխգործունեության և վստահության կառուցման միջոցներին (CICA) նվիրված 3-րդ համաժողովին. Այս մասին հաղորդում է Cihan լրատվական գործակալությունը:

Նա նաև իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու քաղաքացիներին Ադրբեջանի ժողովրդի կողմից:

«Ասիական տարածաշրջանում ձեռնարկված անվտանգության միջոցները կազմում են աշխարհում ձեռնարկված անվտանգության միջոցների մեծ մասը: Այս հարցի շուրջ համագործակցությունը կրճատում է ներկա ռիսկերը: Մենք դատապարտում ենք ահաբեկչության բոլոր տեսակները: Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը` պայքարելու ահաբեկչության և հիմնախնդիրների դեմ: Տնտեսական համագործակցությունը կնպաստի այս գործընթացին»,-ասել է նա:

Դիտվել է 1929 անգամ:
Print Friendly

Leave a Reply