«ԱՄՆ-ին ճգնաժամի երկրորդ ալիք չի սպառնում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2010 16:24

ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգի (FRS) ղեկավար Բեն Բերնանկեն կարծում է, որ ԱՄՆ-ը տնտեսական վերելքի բավական լավ տեմպեր է հավաքել, որպեսզի խուսափի ճգնաժամի երկրորդ ալիքից: Նրա խոսքերով, այդ են վկայում սպառողների և բիզնեսի աճող ծախսերը: «Նշաններ կան, որ մասնավոր հատվածը էստաֆետը վերցրել է իր ձեռքը»,-հայտարարել է FRS-ի ղեկավարը Վաշինգտոնում:

Բ. Բերնանկեն նաև ավելացրել է, որ հաշվի առնելով վերջին ճգնաժամի խորությունը, տնտեսության վերականգնումը չափավոր կլինի, իսկ գործազրկությունը կկրճատվի շատ դանդաղ տեմպերով. հայտնում է Reuters-ը:

Դիտվել է 1736 անգամ:
Print Friendly

Leave a Reply