Լինսի՚ հիմնադրամի միջոցներով կվերակառուցվեն Շիրակի և Լոռու մարզերի ևս 6 դպրոցներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2010 15:06

Հունիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2010թ.-ի մայիսի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՙԼինսի՚ հիմնադրամի միջեւ Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրը:

Ըստ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Վերաձևակերպված հուշագրի նպատակը Հայաստանում դպրոցաշինության լրացուցիչ ծրագրի իրականացումն է: Այդ նպատակով հիմնադրամի կողմից նախատեսվում է լրացուցիչ 12 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Գումարը կուղղվի երկրաշարժից տուժած Շիրակի և Լոռու մարզերի ընդհանուր առմամբ 6 դպրոցների վերանորոգմանը, վերակառուցմանը, նոր գույքով համալրմանը:

12 մլն ԱՄՆ դոլարից 9,5 մլն ԱՄՆ դոլարը կնպատակաուղղվի բուն շինարարական աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2011-ի տարեվերջ: Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի ամփոփման ժամկետը 2013թ.-ի փետրվարի 28-ն է:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply