ԱԺ-ն ընդունեց ՙՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի վերաբերյալ ՀՀ Նախագահի առաջարկությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2010 16:06

Հունիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովը 96 ՙկողմ՚, 2 ՙդեմ՚,1 ՙձեռնպահ՚ ձայներով ընդունեց ՀՀ Նախագահի առարկությամբ և առաջարկությամբ ԱԺ վերադարձված ՙՀայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքը: Ըստ այդմ, վերականգնվեց նախընտրական շրջանում Նախագահի թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը:

Ժառանգություն՚ խմբակցության անունից Արմեն Մարտիրոսյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ խմբակցությունը ՙկողմ՚ է քվեարկելու ՀՀ Նախագահի առաջարկությանը, սակայն, կարծում է, որ դա ՙկես քայլ՚ է. պետք է վերականգնվի նաև այլ մակարդակի ընտրություններում առաջադրված թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը:

Դիտվել է 1741 անգամ:
Print Friendly

Leave a Reply