Ռուսաստանը ճնշում չի բանեցնի ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2010 15:41

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանը եւ մյուս միջնորդները չեն կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն փոխհամաձայնության հասնել։
«Միայն երկու պետությունները, միայն երկու ժողովուրդները` միմյանց հետ գործնական երկխոսության ճանապարհով կարող են գտնել իրենց համար ընդունելի լուծումներ եւ փոխզիջումներ», – Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով. – «Այս կարգի հարցերում միայն երկու կողմերի համար ընդունելի փոխզիջումները կարող են դառնալ որոշումներ»։

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ գործընթացի մյուս մասնակիցները պատրաստ են աջակցել, սակայն մենք չենք կարող փոխարինել Հայաստանին կամ Ադրբեջանին», – հավելել է Ռուսաստանի վարչապետը։ Նա շեշտել է, որ այլ պետությունները ընդամենը կարող են հանդես գալ որպես գործընթացի երաշխավորներ։ – Մենք հենց այդպիսի կարգավիճակով էլ մտադիր ենք հանդես գալ», – հավելել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։

“Ազատություն”

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply