Հայ շախմատիստները չեն փայլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հունիսի 8, 2010 14:56
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում հայ մարզիկներներն առայժմ ոչնչով չեն փայլում: Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 8-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց հունգարացի Իմրե Հերայի հետ։ Մեր գրոսմայստերը վաստակած 6 միավորով եզրափակում է տասնյակը։ Իսկ առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Կոկարևն է` 7 միավոր:
Դիտվել է 1427 անգամ:





Facebook
Tweet This