Ամենաեկամտաբերը ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 8, 2010 14:53

Ֆուտբոլի Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունը կորցրել է աշխարհում ամենաեկամտաբերը լինելու կարգավիճակը: Այժմ այդ առումով առաջատարը ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունն է: 2008-09-ին անգլիական ակումբների եկամուտներն ընդհանուր հաշվով կրկնակի նվազել են և 185-ից հասել են 79 մլն ֆունտի: Միաժամանակ գերմանական ակումբների եկամուտը հասել է 172 մլն ֆունտի: Անգլիայում հույս ունեն, որ 2010-11-ին ակումբների եկամուտները կաճեն, քանի որ հեռարձակումների նոր պայմանագրեր են կնքվել, որոնք ավելի ձեռնտու են թիմերի համար: Եվ այդ ճանապարհով ակումբները կկարողանան հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետ կապված խնդիրները:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply