Արթուր Աբրահամը կմրցի Մոնրեալում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 8, 2010 14:22

Ամենայն հավանականությամբ, միջին քաշային պրոֆեսիոնալ հանրածանոթ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Կարլ Ֆրոչի հետ իր հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 18-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում: Երկար ժամանակ կողմերը համաձայնության չէին գալիս: Արթուրը ցանկանում էր, որ մրցեն Գերմանիայում, իսկ  նրա հակառակորդն առաջարկում էր այդ անել Անգլիայում: Ընդ որում, Ֆրոչի պրոմոութեր Միկա Հանեսին հայտնել էր, որ մրցամարտը կարելի է կազմակերպել նաև ԱՄՆ-ում: Իսկ Աբրահամի խմբի ներկայացուցիչներն առաջարկում էին մրցել Շվեդիայում: Եվ ահա, Ֆրոչի պրոմոութերն պաշտոնապես հայտնել է, որ խճճված այդ հարցի պատասխանը գտնվել է: Եվ Super Six մրցաշարի շրջանակում բռնցքամարտիկները կմրցեն Մոնրեալում:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply