Հայաստանի երկու բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 8, 2010 13:58

Մոսկվայում շարունակվող բռնցքամարտի  Եվրոպայի առաջնությունում  Հայաստանի հավաքականի անդամներից երկուսն արդեն իրավունք են ստացել հանդես գալու քառորդ եզրափակրում: Իսկ դա նշանակում է, որ հաջողության հասնելու դեպքում նրանք իրենց համար առնվազն կապահովեն բրոնզե մեդալ: 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը 1/8-րդ եզրափակիչում 10:3 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեգ Մալինովսկիի նկատմամբ։  Ազատի հաջորդ մրցակիցն իռլանդացի Տիրոն Մքկուլագն է: Վերելքով է հանդես գալիս 64 կգ քաշային կարգում հայտավորված Հրաչիկ Ջավախյանը: Նա 1/8-րդ եզրափակիչում 9:3 հաշվով պարտության մատնեց ռումինացի Գեորգիան Պոպեսկուին։ Իսկ ահա, 60 կգ քաշային  Արա Պլուզյանը 1:6 հաշվով զիջեց գերմանացի Էգեն Բարնհարդին։ Բուլղարացի Տերվել Պուլևին պարտվեց (4:5) Եվրոպայի փոխրեմպիոն Ցոլակ Անանիկյանը: Դա ցավալի կորուստ է մեր թիմի համար, քանի որ 91 կգ քաշային այս մարզիկից սպասելիքները մեծ էին: Ի դեպ, նա իրեն չէր արդարցրել նաև Երևանում վերջերս կազմակերպված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարում, բայց դա պատահականություն էր համարվել:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply