ԿՊՔ-ը ռուսաստանում առաջացրեց ինքնասպանությունների ալիք

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2010 13:50

Մոսկվայում Միասնական պետական քննություններ հանձնելուց հետո 16-ամյա պատանին պատուհանից դուրս նետվեց: Ուսուցիչները հերքում են ինքնասպանության կապը քննության հետ,իսկ ծնողները պնդում են հակառակը,քանի որ դա տեղի էր ունեցել նրանց աչքի առաջ,ներկա էր եղել նաև փոքր քույրը: Ուսուցիչները զարմացած են `Ժենյան միշտ լավ է սովորել:

Բայց և այնպես սա միակ ինքնասպանությունը չի քննությունների պատճառով:

Նախորդ որը ռուսաց լեզվի ՄՊՔ-ից հետո կախվել էր Վորոնեժի մարզից մի աշակերտ: Քննությունների պատճառով ինքնասպանությունների մասին տեղեկատվություններ եղան Վոլոգոդի մարզից և Մոսկվայից:

Մասնագետները խուճապի մեջ են` լարվածությունը , ՄՊՔ-ի շուրջը ստեղծված աժիոտաժի հետևանքով, իր հետևից բերել է ինքնասպանությունների ալիք ամբողջ երկրով մեկ:

Ինչպես հայտարարեց Մանկական նեյրոհոգեբանական կենտրոնի հոգեբան Օլգա Պերեժօգինան դպրոցականների ինքնասպանությունների քանակը զգալիորեն ավելացել է ՄՊՔ ներմուծելուց հետո:

Երեխաների համար քննություններից կտրվելը հավասարազոր է “աշխարհի վերջի”դասատուների և ծնողների ճնշման պատճառով: Բայց և այնպես Կրթության նախարարությունը գտնում է,որ ճիշտ չէ քննություններն ու ինքնասպանությունները իրար հետ կապելը:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply