Ջեթրո Թալ. 41-ամյա լեգենդը Հայաստանում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 21, 2009 18:31

jettro-tull1Մայիսի 22-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա բրիտանական Jethro Tull ռոք խմբի առաջին համերգը Հայաստանում:

Jethro Tull խումբը հիմնադրվել է 1968 թվականին John Evan Band և
McGregor’s Engine բլյուզ խմբերի միավորմամբ: Jethro Tull անվանվել է` ի պատիվ 18-րդ դարում ապրած մի անգլիացու, ով գյուղատնտեսության մեջ հայտնագործել է շարքացանը: Խումբը գործունեության 41 տարիների ընթացքում թողարկել է 40 ալբոմ` 60 միլիոնից ավել օրինակով, 2500 համերգներ է ունեցել 40 երկրներում: Այս տարի Jethro Tull –ը նախատեսել է 100 համերգային շրջագայություն:

Այժմ խումբն ունի 5 անդամ` Յան Անդերսոն`(ֆլեյտահար), Մարտին Բար (կիթառահար), Դեյվիդ Գուդիեր (բասկիթառիստ), Ջոն Օ’հարա (ակորդեոնիստ), Դոան Պերրի (հարվածային գործիքներ նվագող):

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Մարտին Բարն ասաց, որ իրենց համար մեծագույն ձեռքբերում է 41 տարի երաժշտության ասպարեզում գործելը և սիրված լինելը: Երաժիշտներն ասում են, որ իրենց տարբեր սերունդներ են սիրում, քանի որ տարբեր ժանրերում են ստեղծագործում՝ ռոք, բլյուզ, ջազ, ֆոլկ: «Մեր երաժշտությունը բազմազան է և դրա շնորհիվ էլ այն հետաքրքիր է տարբեր տարիքի և հետաքրքրությունների տեր մարդկանց համար»,- ասում է Անդերսոնը:

Խմբի հիմնադիր և ղեկավար Յան Անդերոսնը ասաց, որ հայաստանյան համերգի ժամանակ կներկայացնեն երգեր գրեթե բոլոր ալբոմներից` սկսած 60-ականներից մինչ մեր օրերի. «Այսպիսով, հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա որոշակի պատկերացում կազմել մեր խմբի քառասնամյա գործունեության մասին»։

Անդերսոնն ասում է` ուրախ է, որ վերջապես տեսավ Հայաստանը, որի մասին բազմիցս լսել էր. «Առաջին անգամ Հայաստանի մասին լսել եմ 5 տարի առաջ, երբ հանդիպեցի Հունաստանում Հայաստանի դեսպանին: Նա ինձ մի շիշ հայկական կոնյակ նվիրեց և պատմեց Հայաստանի մասին»:

Մարտին Բարն էլ ասում է, որ այնքան է հետաքրքրված Հայաստանով, որ չի բավարարվել ինտերնետում առկա տեղեկատվությամբ և ողջ օրը շրջել է Երևանում` Հայաստանի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար:

Լուսանկարի աջ կողմում` Յան Անդերսոն, ձախում` Մարտին Բար

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply