Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել…

Պաշտոնական, Օրվա լուր | | June 8, 2010 13:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շոհրատ Ջումաեւի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը նպաստելու համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Շոհրատ Ջումաեւը նշել է, որ հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում մշտապես զգացել է ՀՀ իշխանությունների աջակցությունը եւ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply