Պուտինն ու Էրդողանը հանդիպեցին փակ դռների հետևում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2010 12:22

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի ունեցավ Ասիայում համագործակցության և փոխադարձ վստահության խորհրդակցության գագաթնաժողովի լիագումար նիստից առաջ`աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

Էրդողանը հանդիպեց Պուտինին բանակցությունների դահլիճի մուտքի մոտ:Առաջնորդները իրար ձեռք սեղմեցին և մեկը մյուսի ուսին թփթփացրեց: Թույլ տալով լրագրողների մի քանի լուսանկար հանել,Պուտինն ու Էրդողանը գնացին բանակցությունների փակ դռների ետևում,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես սպասվում է Պուտինը այցի ընթացքում կհանդիպի նախագահ Աբդուլա Գյուլի հետ,կմասնակցի Ասիայում համագործակցության և փոխադարձ վստահության խորհրդակցության գագաթնաժողովի լիագումար նիստին,հաղորդում է “Ինտերֆաքսը”:

Ասիայում համագործակցության և փոխադարձ վստահության խորհրդակցության գաղափարը առաջ էր քաշել Նորսուլթան Նազարբաևը 1992թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանի ժամանակ: Նպատակը ստեղծել ամբողջական ասիական երկխոսության ֆորում `առանցքային տարածաշրջանային խնդիրների լուծման և մասնակից երկրների համագործակցության զարգացման նպատակով:

Այժմ կազմակերպության անդամները 20երկիր են,որոնցից են `Ադրբեջանը,Աֆղանստանը,Եգիպտոսը,Հնդկաստանը,Իրանը,Իսրայելը,Ղազախստանը ,Չինաստանը,ԱՄԷ,Պաղեստինը,Թայլանդը,Թուրքիան և մի քանի այլ երկիր:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply