ԱՄՆ-ն ավարտել է Իրաքի քաղաքներից մարտական զորամասերի դուրսբերումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 30, 2009 19:44

stock_us-and-iraq-flagԱՄՆ-ն այսօր ավարտել Է Իրաքի քաղաքներից իր մարտական զորամասերի դուրսբերումը. համաձայնագրը նախատեսում է մինչեւ 2011 թվականի վերջն Իրաքից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերում:

Հունիսի 30-ից հետո Իրաքի քաղաքներում` նաև մայրաքաղաք Բաղդադում, կմնան միայն ամերիկյան բանակի ոչ մարտական զորամասերը, որոնք Իրաքի անվտանգության ուժերին փորձագիտական աջակցություն կցուցաբերեն:

130 հազար զինծառայող ունեցող ամերիկյան զորակազմի հիմնական մասը կկենտրոնացվի մի քանի ռազմակայաններում` խոշոր քաղաքների սահմաններից դուրս:

Անվտանգության պահպանման պատասխանատվությունը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կստանձնեն Իրաքի բանակի եւ ոստիկանության 120 հազար ծառայողներ:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply