Հրդեհներ Լոռիում, Արագածոտնում և Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2010 11:22

Այրվել է տունը

Հունիսի 7-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում:

Ժամը 11.31-ին դեպքի վայր են մեկնել Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, եւս երկուսը` Վանաձորից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.54-ին, մարվել` ժամը 15.56-ին:

Ամբողջությամբ այրվել է մեկ հարականի տուն` 80 քմ մակերեսով:

Տան մեջ հայտնաբերվել է տանտիրոջ` 1959 թ. ծնված Միխայիլ Չիչովի դին` այրված վիճակում:

Այրվել է վագոնտնակ

Հունիսի 8-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.15-ին հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Արցախի 16 հասցեում:

Ժամը 01.16-ին եւ ժամը 01.31-ին դեպքի վայր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.40-ին, մարվել` ժամը 03.20-ին:

Այրվել են Կ. Ծատուրյանին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակը եւ օժանդակ կառույցը` 70 քմ ընդհանուր մակերեսով:

Այրվել է խորտկարան

Նույն օրը, ժամը 04.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թբիլիսյան խճուղում:

Ժամը 04.59-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.19-ին, մարվել` ժամը 05.38-ին:

Ամբողջությամբ այրվել է խորտկարան` 50 քմ. մակերեսով: Հրդեհի հետեւանքով խորտկարանի տարածքում տեղի է ունեցել 20 կգ գազի բալոնի պայթյուն:

Տուժածներ չկան:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply