ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակներում ստորագրված երկու համաձայնագրեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 8, 2010 0:50

Հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2007թ.-ի հոկտեմբերի 5-ին Դուշամբեում ստորագրված ՙԱնկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին՚ համաձայնագիրը:

Ինչպես նախորդ քառօրյայում հայտնել էր հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է տարին 2 անգամ` նիստերի միջոցով: Խորհրդի առջև խնդիր է դրված ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունները և անձը հաստատող փաստաթղթերի տպագրման հետ կապված աշխատանքները ` դիտելով ԱՊՀն որպես միասնական միգրացիոն տարածաշրջան:

Ըստ նրա, հարցը հատկապես վերաբերում է բիոմետրիկ տվյալներ պարունակող փաստաթղթերին, նաև` միմյանց միջև համապատասխան տեղեկատվության փոխանակման ապահովմանը, կադրերի վերապատրաստման բնագավառում և աշխատանքային միգրանտների հետ կապված հարցերում համագործակցությանը:

ՙԳաղտնիք չէ, որ ՀՀից միգրացիոն հոսքերի գերակշիռ մասն ուղղվում է ԱՊՀ տարածաշրջան, այդ իսկ առումով համագործակցությունն ԱՊՀ տարածաշրջաններում, հատկապես բարձր պաշտոնյաների մակարդակով, հնարավորություն է տալիս ընդհանուր խնդիրները լուծելուց բացի, նաև երկկողմանի ծագած հարցերը քննության առնել և գտնել լուծումներ՚,-ասել էր Գ.Եգանյանը:

ԱԺն վավերացրեց նաև ՙԱՊՀ մասնակից պետությունների աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին՚ 2008թ.-ի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված համաձայնագիրը:

Ըստ Գ.Եգանյանի, այս համաձայնագիրը շատ երկար քննարկումներ է անցել` շուրջ վեց, յոթ տարի: Այն Հայաստանի համար կարեւոր է այնքանով, որ շուրջ 600 հազար երկարաժամկետ և տարեկան 50-60 հազար կարճաժամկետ աշխատանքային միգրանտները հանգրվանում են ԱՊՀ տարածաշրջանում:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply