Ռուսատանի աշակերտները պարտադիր կսովորեն Էկոլոգիա

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2010 21:22

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է էկոլոգիա առարկան մտցնել դպրոցական և պրոֆեսիոնալ ուսումնարանների անհրաժեշտ առարկաների ուսուցման ցուցակում: Այդ մասին ասվում է Կրեմլի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Մեդվեդևը մայիսի 27-ի Քաղխորհրդի նիստի արդյունքում հանձնարարական է տվել : ՌԴ ղեկավարը հանձնարարել է Կրթության ու գիտության նախարարությանը քննարկել Նախագահի և կառավարության հանձնարարականը կապված էկոլոգիական կրթության հետ,միևնույն ժամանակ միջոցներ ձեռք առնել այդ ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը,”այդ թվում էկոլոգիական կրթությունը դարձնել մեկը հիմնական առարկաներից”:

Հանձնարարականը պետք է իրագործվի մինչև 2010 թ. Նոյեմբեր: Պատասխանատու է նշանակվել վարչապետ Վ. Պուտինը:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply