2009-ի պետբյուջեի ծախսը գերազանցել է եկամուտը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2009 19:29

money20stacks2009-ի հունվար-մայիս ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են 244,7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 279 մլրդ դրամ: Ըստ այդմ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 13,3 տոկոսով կամ 37,5 մլրդ դրամով նվազել են նաև պետբյուջեի եկամուտները` պայմանավորված հարկերի ու տուրքերի նվազմամբ:

Պետբյուջեի եկամուտների 77,4 տոկոսը ձևավորվել է հարկերի ու տուրքերի, 15,8-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,8-ը` այլ եկամուտների և 1,1-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Այս տարվա ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 189,3 մլրդ դրամի հարկեր և տուրքեր` 73,4 տոկոսով կատարելով կիսամյակային ծրագիրը և 25,9 տոկոսով` տարեկան ծրագիրը:

Հարկերի ու տուրքերի 44,1 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 8,3 տոկոսը` ակցիզային հարկերի, 20,3 տոկոսը` շահութահարկի, 11,2 տոկոսը` եկամտահարկի, 5,2 տոկոսը` մաքսատուրքի հաշվին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունը, պետական տուրքի գծով բյուջեի եկամուտները կազմել են 6,6 մլրդ դրամ, ինչը 19,9 տոկոսով կամ 1,6 մլրդ դրամով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply