Թուրքիան և Ադրբեջանը գազի շուրջ պայմանագիր են կնքել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2010 17:56

Թուրքիան և Ադրբեջանը Ստամբուլում գազային պայմանագիր են կնքել: Պայմանագիրը կնքվել է Թուրքիայի Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզի և Ադրբեջանի Արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի միջև:

Մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Թաներ Յիլդիզը նշեց, որ պայմանագիրը շոշափում է 3 հիմնական խնդիրներ. նախկինում Ադրբեջանից գնված գազի գնային տարբերության վճարումը, Շահ Դենիզ հանքավայրից ստացված գազի գինն ու քանակը և գազի փոխադրման տարիֆները:

Նաթիգ Ալիևը պայմանագիրը որակեց՝ որպես պատմական մեծ իրադարձություն:

Դիտվել է 2071 անգամ:
Print Friendly

Leave a Reply