Stratfor-ի նախագահը կայցելի Ադրբեջան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2010 17:24

Հեղինակավոր ամերիկյան «ուղեղային կենտրոն» Stratfor-ի տնօրեն, պրոֆեսոր, հայտնի գիտնական Ջորջ Ֆրիդմանը հունիսի 9-15-ին այցով կգտնվի Ադրբեջանում:

Այցը կազմակերպված է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական Հետազոտական Կենտրոնի (SRC) կողմից:

Ֆրիդմանը հանդիպումներ կունենա SRC-ում, որտեղ ելույթ կունենա «Միացյալ նահանգների անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը» թեմայով, նախագահի աշխատակազմում, Պետական նավթային հիմնադրամում, Արտաքին գործերի նախարարությունում, Փախստականների և Ներքին տեղահանված անձանց հարցերով զբաղվող կոմիտեում և Ադրբեջանի ազգային ժողովում՝ Միլլի Մեջլիսում:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply