Օբամայի նամակը Ալիևին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | June 7, 2010 16:56

ԱՄՆ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Ալիևին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը:

Նամակում Օբաման նշում է, որ Ադրբեջանը նշանակալի ներդրում է ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության գործում. «Հուսով եմ, որ մենք կարող ենք լայնացնել և խորացնել մեր հարաբերությունները առաջիկա ամիսների ու տարիների ընթացքում»:

Նամակում նաև նշվում է էներգոռեսուրսների արտադրության և տեղափոխման գործում Ադրբեջանի կարևոր դերի մասին:

Օբաման նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, նշելով. «Կարծում եմ, որ ղարաբաղյանյ հակամարտության խաղաղ կարգավորումը Կարևոր նշանակություն ունի հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ապահովման համար. Այդ հակամարտության լուծմանը հասնելուն ուղղված աջակցությունը մնում է ԱՄՆ-ի գերակայությունը»,-նշել է Օբաման Ալիևին ուղղված նամակում:

Օբաման ողջունել է Ադրբեջանի ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ և կոչ արել հետ կանգնել ուժի կիրառումից:

Դիտվել է 2334 անգամ:
Print Friendly

Leave a Reply