Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2010 16:50

Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այսօր,
հունիսի 7-ին, ժամը 11-ին բողոքի ցույց անցկացրեց Կառավարության նիստերի
դահլիճի մուտքի դիմաց, ուր ժամանակավորապես անցկացվում են Ազգային Ժողովի
լիագումար նիստերը: Բողոքի ցույցի մասնակիցների պահանջները հետևյալն են.

ա. Մերժելով նախագիծը, վերջնականապես հանել այն օրակարգից:

բ. Լեզվի եւ Հանրակրթության խնդիրների վերաբերյալ լսումներ անցկացնել
հանրության եւ մասնագիտական խմբերի մասնակցությամբ, ուր կքննարկվեն ոլորտի
բազմաթիվ խնդիրները եւ դրական լուծումներ կառաջարկվեն:

գ. Վերանայել կրթության եւ գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանի իր
պաշտոնում մնալու նպատակահարմարությունը:

դ. Օրենսդրորեն արգելափակել Լեզվի մասին օրենքում փոփոխությունների
հնարավորությունը 25 տարվա ժամկետով, որի ընթացքում կկայանա մրցունակ
հայալեզու միջնակարգ կրթական համակարգը և օտարալեզու դրպոցների հարցը հնարավոր
կլինի վերաքննարկել առանց որևե թվաքանակային սահմանափակումների:

ե. Պարոն վարչապետը հունիսի 6 Հայաստանի Ամերիկյան Համալսարանում անցկացված
միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց, որ օրենքի փոփոխման պատճառներից մեկն է
Տրոյկա Դիալոգ ընկերության տնօրեն պարոն Ռուբեն Վարդանյանի Դիլիջան միջազգային
դպրոց հիմնելու առաջարկը: Այս դպրոցում անգլերենը նախատեսվում է որպես
դասավանդման լեզու: Պահանջում ենք Ազգային Ժողովից հանձնարարել Կառավարությանը
ուսումնասիրել գոյություն ունեցող այն միջազգային կրթական մոդելների կիրառման
նպատակահարմարությունը, որոնք հնարավորություն են ընձեռում կազմակերպել
դասավանդումը ցանկացած լեզվով, այդ թվում և հայերեն (օրինակ, Միջազգային
բակալավրիատի մոդելը): Նման դպրոցների շրաջանավարտները ստանում են
միջազգայնորեն ճանաչված կրթության ավարտական վկայական: Պարոն Վարդանյանը,
ցանկության դեպքում, հնարավորություն կունենա ստեղծել նախադեպը չունեցող
հայկական դպրոց եւ հայազգի երեխաների ժամանակակից կրթության միջազգային
կենտրոն:
Նախաձեռնող խումբը որոշում է կայացրել, որ ցույցերը անցկացվելու են ամեն օր
ողջ քառօրյայի ընթացքում, ժամը 11- ին:

Վաղը, հունիսի 8-ին, 13:30-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում ,տեղի կունենա նախաձեռնող
խմբի մամուլի ասուլիսը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ
հեռ. 099 24 44 92, 091 20 82 69

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply