Հունաստանի Կորֆու կղզում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի կայացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2009 18:39

_flag_armenia_turkey_040808Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները չեն հանդիպել Հունաստանի Կորֆու կղզում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը. այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` հերքելով թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը, ըստ որի` Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավուդօղլուն հանդիպում են ունեցել հունիսի 28-ին Կորֆուում:

Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին նվիրված հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ հանդիպման մտադրություն Թուրքիայի ԱԳ նախարար Դավուդօղլուն արտահայտել էր նախապես, սակայն նման հանդիպման պայմանավորվածություն ձեռք չէր բերվել:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply